Աշխարհ

01.12.2016 13:15


Լուկաշենկոն Բաքու էր մեկնել նավթի հարցը լուծելու համար. «Независимая Газета»

Լուկաշենկոն Բաքու էր մեկնել նավթի հարցը լուծելու համար. «Независимая Газета»

Մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել այն մասին, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բաքու էր մեկնել նավթի հարցը լուծելու համար։

«Այդ հարցն իսկապես բարձրացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, և, կարծես, լուծվել է»,– գրում է «Независимая Газета»-ն:

Աղբյուրը նշում է, որ ընդլայնված կազմով հանդիպմանն ադրբեջանական կողմից ներկա էր նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաևը:

«Բելառուսը պատրաստ է նավթային ոլորտում համագործակցել Ադրբեջանի հետ երկարաժամկետ հեռանկարով»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Փորձագետների կարծիքով Բաքուն պատրաստ է դիտարկել այդ առաջարկը։ Ըստ նրանց՝ Բաքվի հետ հերթական անգամ նավթի մատակարարումների շուրջ պայմանավորվելը Լուկաշենկոյին ստիպել է Մոսկվայի հետ այդ խնդրի չլուծված լինելը: Դաշնակիցները չեն կարողանում պայմանավորվել Բելառուսի համար նավթի գների և Ռուսաստանի համար տարանցման նոր սակագնի մասին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը