Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներՎլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանազրկելու մասին Էրդողանի հայտարարությունից հետո։ Այս մասին հայտնում է «Անադոլուն»։
Քննարկման հիմնական թեման եղել է Հալեպում տիրող իրավիճակն ու վերջին զարգացումները։
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, խուսափել է մանրամասներ հայտնել հեռախոսազրույցից՝ միայն նշելով, որ նախագահների միջև տեղի է ունեցել «կարծիքների լայն փոխանակում»:
Հիշեցնենք՝ թուրք առաջնորդը խոստովանել էր, որ Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողության գլխավոր նպատակը Բաշար Ասադին իշխանազրկելն է: Այդ առնչությամբ Կրեմլն Էրդողանից պարզաբանում էր պահանջել։
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանազրկելու մասին Էրդողանի հայտարարությունից հետո։ Այս մասին հայտնում է «Անադոլուն»։

7or.am