Տնտեսական

01.12.2016 12:41


Կմեկնարկի ԾԻԳ-երի օպտիմալացման հաջորդ փուլը

Կմեկնարկի ԾԻԳ-երի օպտիմալացման հաջորդ փուլը

Այսօր՝ դեկտեմբերի 1–ին, Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ սկսվում է ԾԻԳ-երի կրճատման հաջորդ փուլը։

Նրա խոսքով՝ մինչ այս պահը կրճատվել է 5 ԾԻԳ։

–Գոյություն ունեն ԾԻԳ-եր, որոնք իրենց գործունեությունը ծավալում են կոնկրետ վարկային ծրագրերի շրջանակում։ Վարկային միջոցներով ծրագրերն իրականացնում են նաև 17 նմանատիպ կառույցներ, 11 ԾԻԳ, մի քանի ՓԲԸ-ներ, խմբեր, բաժիններ,–ասել է Կարեն Կարապետյանը։

Նա հանձնարարել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին բանակցել միջազգային վարկատու կազմակերպությունների հետ՝ ՀՀ-ում տվյալ կառույցների կողմից տրված վարկային գործերով զբաղվող ԾԻԳ-երը կրճատելու նպատակով:

Նախնական հաշվակով՝ 11 ԾԻԳ-ից կմնա 5-ը, պետք է կրճատվեն նաև ՓԲԸ-ները,- հավելել է Կարեն Կարապետյանը:

Ի դեպ, թեև ԾԻԳ–երը փակվում են, բայց դրան զուգահեռ ստեղծվելու է ռազմավարական հետազոտությունների կենտրոն, որն իր գործունեությունը կսկսի մինչև տարեվերջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը