Նալբանդյանը չի բացառում Համբուրգում հանդիպում Մամեդյարովի հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում, որ դեկտեմբերի սկզբին Գերմանիայի Համբուրգ քաղաքում հանդիպում ունենա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
«Չեմ բացառում, բայց դեռևս այդ հանդիպումը հաստատված չէ»,-«Ազատության» հարցին ի պատասխան ասաց Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Ավելի վաղ, հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս էին հայտնել, որ երկու երկրների արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա Համբուրգում՝ դեկտեմբերի 8-ին և 9-ին կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական հավաքի շրջանակում։