Լրահոս

01.12.2016 12:05


Ղրղզստանի նախագահը քաղաքացիներին խոստացել է 2017թ. հեռանալ պաշտոնից

Ղրղզստանի նախագահը քաղաքացիներին խոստացել է 2017թ.  հեռանալ պաշտոնից

Անցնող տարվա արդյունքներն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը վստահեցրել է երկրի բնակիչներին, որ համաձայն գործող օրենսդրության՝ մտադիր է 2017թ. հեռանալ պաշտոնից։ Վերջին կարևոր իրադարձությունն Աթամբաևը համարում է պետության ղեկավարի ընտրությունների կազմակերպումը և իշխանության փոխանցումը նոր առաջնորդին։

«Դուք տեսնում եք, որ նախագահի պաշտոնը զբաղեցնել ցանկացողները շատ են և ավելի կշատանան։ Ինձ ուրախացնում է այն փաստը, որ մենք չենք ունենալու ժառանգորդ, իսկ դա նշանակում է, որ մենք կարողացել ենք ժողովրդավար երկիր կառուցել։ Կարծում եմ, որ ընտրությունները պետք է անցկացնել հոկտեմբերին։ Մի քանի թեկնածու եմ տեսնում, սակայն հիմա անունները չեմ տա։ Չգիտեմ, թե ժողովուրդն ում կընտրի, բայց կարևորն այն է, որ մեկ մարդը չկարողանա երկիրը հետ մղել»,– հայտարարել է Ղրղզստանի գործող նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը