ԱՄՆ–ում հնարավոր է՝ ստեղծվի «Ռուսաստանի գաղտնի ազդեցությանը» դիմակայող հանձնաժողով
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն աջակցել է հատուկ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու որոշմանը, որը զբաղվելու է կառավարության և քաղաքացիների վրա Ռուսաստանի «գաղտնի ազդեցության» դեմ պայքարով։
Ինչպես հաղորդում է «Associated Press»–ը, հատուկ մարմին ստեղծելու դիրքորոշումը ներառված է 2017թ. ֆինանասական տարվա ամերիկյան հետախուզական ծառայությունների ֆինանսավորման օրինագծում։
Հանձնաժողովի կազմ պետք է մտնեն Ազգային հետախուզության, Պետդեպի, Պենտագոնի, Ֆինանսների նախարարության, Գլխավոր դատախազության, էներգետիկայի նախարարության և ՀԴԲ–ի ներկայացուցիչներ։
Այժմ օրինագիծն ուսումնասիրվելու է Սենատի կողմից։ Շարունակական որոշման դեպքում այն կուղարկվի ԱՄՆ նախագահին՝ ստորագրվելու նպատակով։

7or.am