Ասադին իշխանազրկելու մասին Էրդողանի հայտարարությունում պատերազմի ազդարարում են նկատել (տեսանյութ)
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱԳՆ–ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանազրկելու մասին հայտարարությունը տագնապալից ահազանգ են համարում։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։
«Մենք երբեք պատրանքներ չենք ունեցել այն հարցում՝ ինչ նպատակներ են հետապնդում տարածաշրջանում ԱՄՆ–ն ու նրա դաշնակիցները՝ իրենց կողմից տարվող սիրիական քաղաքականությամբ։ Այդ նպատակը չի թաքցվել»,–նշել է Ռյաբկովը։
Քաղաքական գործչի խոսքով՝ ԱՄՆ և Թուրքիայի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ չեն տեսնում Սիրիայի ապագան Ասադի գլխավորությամբ։
«Այլ բան է, որ Դամասկոսի ռեժիմը փոխելու հանձնարարականի ներքո՝ այժմ կոնկրետ ռազմական ջանքեր են գործադրվում, այսինքն՝ որոշակի ուժային մեթոդներ։ Այդ կապակցությամբ անցկացվող գործողություններն, իհարկե, մեզ անհանգստացնում են»,–շեշտել է փոխնախարարը։
Ռյաբկովը հավելել է՝ Թուրքիան դասվում է այն երկրների թվին, որոնց՝ Սիրիայի ապագայի վերաբերյալ ունեցած դիրքորոշումը տարբերվում է ՌԴ դիրքորոշումից։
Հիշեցնենք՝ թուրք առաջնորդը խոստովանել էր, որ Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողության գլխավոր նպատակը Բաշար Ասադին իշխանազրկելն է: Այդ առնչությամբ Կրեմլն Էրդողանից պարզաբանում էր պահանջել։

7or.am