Կարծիք

30.11.2016 22:21


Ծառերի ոչնչացմամբ զբաղված մանյակները

Ծառերի ոչնչացմամբ զբաղված մանյակները

Բնապահպանության նախարարությունը պարզել է, որ ծառի (հացենի տեսակի, 60սմ տրամագծով) վնասված մասը պատված է եղել ծծմբական թթվի շաղախով, ինչը կարող է ազդել ծառի հետագա կենսունակության վրա:
Ծառերի ոչնչացմամբ զբաղված մանյակները չեն մտածում, թե ինչ են թողնում իրենց սերունդներին, Երևանն ուզում են դարձնել քարե անապատ: Այդ կիսաանգրագետ տհասներն անգամ չեն հասկանում՝ ինչ լուրջ կլիմայական փոփոխությունների ռիսկերով է հղի կանաչ տարածքների ոչնչացումը: Գրեմ, թող հասկանան: Կանաչ տարածքների ոչնչացումն, առաջին, քաղաքում մեծացնում է թթվածնաքաղցը, երկրորդ` կրկնակի անգամ մեծանում է ուժեղ շոգերի կամ ուժեղ ցրտերի, ուժեղ քամիների, տեղատարափ տեղումների և այլ կլիմայական էքստրեմումների հավնականությունը: Ողջ աշխարհը պայքարում է բնության արհավիրքների դեմ, իսկ մենք մեծացնում ենք արհավիրքներին դիմագրավելու ռիսկերը: Սա լուծման կարիք ունեցող հրատապ խնդիր է:

Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը