ՀՀԿ-ն փոփոխել է կուսակցության ծրագիրը, որում, մասնավորապես, տեղ է գտել հետևյալ զգուշացում-սպառնալիքը. «Պահպանողականությունը մերժում է հեղափոխականությունը, քանզի այն խախտում է հասարակական կյանքի բնականոն զարգացման ընթացքը: Ըստ այդմ՝ պահպանողականության խնդիրն է համարժեք բարեփոխումների միջոցով կանխել հեղափոխական իրավիճակները»:
Ցանկացած բանական մարդ ջարդել-փշրելու կամ զանգվածներին «թնդանոթի միս» դարձնելու կողմնակից չէ: Ցանկացած բանական մարդու ցանկությունն է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության, եթե գործող իշխանությունը սպառել է իրեն և, ընդհանրապես, երկիրը վերածել է կրկեսի, ժողովրդի սոցիալական խնդիրները «բրախել» է մի կողմ՝ մտածելով և գործելով բացառապես հանուն սեփական բարեկեցության, փլուզել է երկրի տնտեսությունը, իր վարած անմարդկային քաղաքականության հետևանքով խթանել է արտագաղթը, ավելացրել է աղքատության և գործազրկության ծավալները, իսկ արտաքին պարտքն էլ հասցրել է 6 միլիարդ դոլարի չափի:
Ներկայացված «ձեռքբերումները» ո՞ր իշխանությանն են վերաբերում: Գործող իշխանությանը: Իսկ ի՞նչ է անելու պահպանողական ՀՀԿ-ն, եթե մի տեղից սոցիալական պայթյուն «ծլեց»: Ինչի նախադրյալները միշտ եղել են ու կան: Սոցիալական պայթյունի համար հե՛նց իշխող ուժն է պարարտ հող ստեղծել: Բայց հիմա ասում է՝ հանկարծ ծպտուն չհանեք, քանի որ պահպանողականությունը մերժում է ցանկացած հեղափոխական իրավիճակ և ամեն ինչ անելու է նման իրավիճակները կանխելու համար: Է՛հ, անող էիք, անցած ութ ու կես տարում անեիք: Հիմա որոշել եք «հաթաթա» տալու ոճո՞վ խոսել ժողովրդի հետ, որն ուղղակի չի հավատում ձեր կողմից իրականացվելիք «բարեփոխումներին», որոնց միջոցով, իբր, կարողանալու եք կանխել հեղափոխական իրավիճակները:
Ցո՛ւյց տվեք երկրում մնացած որևէ քաղաքացու, ով հավատում է, թե Սերժ Սարգսյանը Սահմանադրությունը փոխել է բարեփոխումներ իրականացնելու համար: Չե՛ք գտնի նման մեկին: Բոլորին հայտնի է «սահմանադրական փոփոխությունների» իրական նպատակը՝ ցմահ իշխելը:
Ոչ ոք չի հավատում նաև «անբիծ» ընտրություններ անցկացնելու մասին ՀՀԿ ղեկավարի խոստմանը: Նախորդ ընտրությունները՝ վկա: Բացի այդ՝ մինչև հիմա նա իր տված ո՞ր մի խոստումն է կատարել, որ հիմա էլ «անբիծ» բաների մասին է խոսում՝ բացահայտ քմծիծաղ առաջացնելով հանրության շրջանում:
Հեղափոխական իրավիճակների հնարավոր դրսևորումները կամ դրանք կանխելու վճռականությունն ինչ-որ ծրագրով կամ կուսակցական «դիրեկտիվներով» չեն կարգավորվում: Երկրում տիրող իրավիճակը գնահատվում է պայթյունավտանգ, ինչն իշխող ուժը փորձում է չտեսնելու տալ ու չընդունել, որ հենց այդպիսին է իրականությունն ու մթնոլորտը: Ի՞նչ ասենք: Թող շարունակի չտեսնելու տալ:
ՀՀԿ-ում հեղափոխության հոտ են առել

Կիմա Եղիազարյան