Քաղաքական

30.11.2016 22:00


Ընտրվել է «Ազատամարտիկների դաշինքի» նոր խորհուրդն ու վարչությունը

Ընտրվել է «Ազատամարտիկների դաշինքի» նոր խորհուրդն ու վարչությունը

Այսօր կայացել է «Ազատամարտիկների դաշինքի» ընդլայնված նիստը, որի ժամանակ ընտրվել է նոր խորհուրդ և վարչություն։

Խորհրդի կազմն այսօր լքել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը․ նա կշարունակի մնալ «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ, որը բաղկացած է 23 հոգուց։

Մանվել Եղիազարյանը ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ է, և նշել է, որ ֆիզիկապես չի հասցնի լինել «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդում։

«Ազատամարտիկների դաշինքի» նոր խորհրդում 7 անդամ կա՝ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, ազատամարտիկներ Սմբատ Հակոբյանը, Ավետիս Գրիգորյանը, Ավետիս Ավետիսյանը, Գևորգ Տեր-Գևորգյանը և գրեթե մեկ տարի անազատության մեջ գտնվող Վլադիմիր Առաքելյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը