Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասությանդատարանը բավարարել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դիմումը, որը ներկայացվել էր 2015 թվականին։
Դատարանի 06.08.2012թ. օրինական ուժի մեջ մտած վճռով վճռվել է «Նաիրիտ գործարանից» հօգուտ ՀԷՑ-ի բռնագանձել 1 մլրդ 106 մլն 325 հազ. ՀՀ դրամ։
Պարտապանը չի կատարել մի շարք վճիռների պահանջները, միաժամանակ՝ շարունակել է չվճարել սպառված էլեկտրաէներգիայի համար, որի հետևանքով վերջինիս ընդհանուր պարտքը դիմողի հանդեպ ավելացել է և 01.03.2015թ. դրությամբ կազմում է 1 մլրդ 235 մլն 3 հազ. ՀՀ դրամ։
Վերոգրյալի հիման վրա, «Սնանկության մասին»» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի վկայակոչմամբ դիմող՝ ՀԷՑ-ը խնդրել է «Նաիրիտ գործարանին» ճանաչել սնանկ։
Դատարանը հանգել է այն եզրակացության, որ դիմողի պահանջը հիմնավորված է և առկա են բավարար հիմքեր՝ պարտապանին սնանկ ճանաչելու համար։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան 15 օրվա ընթացքում։
«Նաիրիտը» ճանաչվել է սնանկ
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դիմումը, որը ներկայացվել էր 2015 թվականին։

7or.am