Թրամփը հայտնել է բիզնեսից վերջնական հեռանալու իր որոշման մասին
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեկտեմբերի 15–ին Նյու Յորքում անցկացնելու է մեծ մամլո ասուլիս իր երեխաների հետ։ Այս մասին նա գրել է թվիթթերյան իր էջում։
«Ես Նյու Յորքում մեծ ասուլիս կհրավիրեմ դեկտեմբերի 15–ին, որպեսզի քննարկեմ իմ վերջնական հեռացումը բիզնեսից՝ երկրի կառավարման վրա կենտրոնանալու և Ամերիկան կրկին հզոր դարձնելու նպատակով»,–գրել է Թրամփը։
Միլիարդատիրոջ խոսքերով՝ օրենքը չի ստիպում իրեն նման քայլի գնալ, սակայն ինքը գիտակցում է այն բանի կարևորությունը, որ նախագահը չպետք է շահերի բախում ունենա իր ընկերությունների հետ։
«Նախագահությունն ինձ համար ավելի կարևոր խնդիր է»,–հաղորդել է Թրամփը։

7or.am