Կարծիք

30.11.2016 15:50


Գնում Ամերիկաներում ու Եվրոպաներում լացում են, թե մեզ մի քիչ փող տվեք (լուսանկար)

Գնում Ամերիկաներում ու Եվրոպաներում լացում են, թե մեզ մի քիչ փող տվեք (լուսանկար)

Ներդրումային քաղաքականության բացակայությունը՝ մեկ նկարում

Զգո՞ւմ եք՝ մեր իշխանություններին պարզ և հասարակ ճշմարտությունները բացատրելն ինչ դժվար է։ Կամ էլ դժվար չէ, և իրենք պետական կառավարումն իրականացնելիս առաջնորդվում են այլ շահերով։ Խոսում են Հայաստանը ներդրողների համար գրավիչ դարձնելու մասին, ասում են՝ հեսա-հեսա փեշով ներդրում են բերելու, բայց մուրացկանությունից՝ բացի այլ բան չեն անում։ Գնում Ամերիկաներում ու Եվրոպաներում լացում են, թե բա՝ մեզ մի քիչ փող տվեք։ Սրտացավ մարդիկ էլ տալիս են․․․բայց տարեցտարի ավելի քիչ են տալիս։ Իսկ ուղիղ ներդրումներ չեն գալիս։ Իսկ ինչի՞ պետք է գան։ Մեր հարկերը տեսե՞լ եք։ Շատ հետաքրքիր համեմատություն է։ Ներդրումներին խոչընդոտող մի շարք կարևոր հանգամանքներ կան՝ կոռուպցիա, ենթակառուցվածքների բացակայություն, հարկերի չափ։ Հայաստանում ու Ռուսաստանում կոռուպցիան պետական քաղաքականության մաս է կազմում, Վրաստանը դրանով առաջ է անցել մեզանից։ Ենթակառուցվածքների առումով զիջում ենք, քանի տարի է՝ մի Հյուսիս-հարավ մայրուղի չենք կարողանում կառուցել։ Բայց, փաստորեն, հարկերով էլ այնպես ենք խեղդում գործարարներին, որ ոչ միայն նոր ներդրողները Հայաստանի կողմ չեն նայի, այլ եղածներն էլ այստեղից կփախչեն նույն այդ Ռուսաստան ու Վրաստան, որտեղ հա՛մ հարկերն են ավելի քիչ, համ էլ շուկան՝ ավելի մեծ։ Հիմա էլ ԵՏՄ ենք մտել, և կապիտալի տեղաշարժն ավելի է հեշտացել։ Իսկ մեր իշխանություններն ամեն ինչ անում են, որ գործարարներն այստեղ չկան։ Իսկ Հայաստանն իր հարկային քաղաքականության շնորհիվ կարող էր մրցել Ռուսաստանի, Ղազախստանի և նույն այդ Վրաստանի հետ, որի համար կարող էր իսկապես մուտք լինել ԵՏՄ շուկա։ Դրա համար պետք էր ընդամենը հարկերի դրույքաչափերը նվազեցնել, և շատ գործարարներ կգային ու Հայաստանում ռեզիդենտ կդառնային՝ ավելի պակաս հարկեր վճարելու համար։ Իսկ մերոնք գնացել են ամենապարզունակ ճանապարհով՝ մինչև վերջ փորձում են սեփական գործարարներին քերթել՝ դրանով հոգալով պետության և իրենց անձնական ծախսերը:

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը