Կարծիք

30.11.2016 13:13


Պետական պաշտոնների հետ վարվում են այնպես, ինչպես ֆրանսիական թագավորները

Պետական պաշտոնների հետ վարվում են այնպես, ինչպես ֆրանսիական թագավորները

Որքան էլ ցավալի լինի, սակայն արդեն մի տեսակ սովորել ենք, որ պետական կառավարման համակարգում ձևավորվել են կլաններ, պետական կառավարման ոլորտներն էլ բաժանված են մի քանի ընտանիքների միջև։ Օրինակ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանը, ով հոր ջանքերի շնորհիվ զբաղեցնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի «փողոտ» պաշտոնը։ Բայց պարզվում է՝ Սահակյաններին դա քիչ է, հիմա էլ Գալուստ Սահակյանն իր պատգամավորական մանդատն է փորձում փոխանցել որդուն։ Երևի որոշել է թոշակի անցնել, մանդատն ու պաշտոնն էլ թողնել որդուն։

Չնայած, ինչո՞ւ ենք զարմանում։ Նույն այդ Արամ Սահակյանը բանանի, դե այսինքն՝ Պանամայի Միհրանից ինչո՞վ է պակաս։ Ինչի Միհրան Պողոսյանն օֆշորային հաշվով «պալիտ լինելուց» հետո կարող է դեպուտատ լինել, իսկ Արամ Սահակյանը՝ ո՞չ։ Ցավալին այստեղ այն է, որ պետությունը կրկես էլ չէ, հոր դուքյանն են շինել, ու վարվում են պետական պաշտոնների հետ այնպես, ինչպես ֆրանսիական թագավորները․․․լավ է՝ դեռ աճուրդի չեն հանում դրանք։ Այսինքն, համոզված եմ, որ նման բան էլ է տեղի ունենում ՀՀԿ ԳՄ նիստերին, կամ առանձին «փակ քննարկումների» շրջանակներում։

Իսկ ընդհանրապես, յուրաքանչյուր կուսակցության գործն է կադրային քաղաքականությունը և ցուցակ կազմելը։ Իսկ մենք պարզապես կարող ենք փաստել, որ ՀՀԿ նախընտրական ցուցակ մարդիկ մտնում են կա՛մ օֆշորից փայ տալով, կամ էլ ծնողների «պռախոդով»։ Մեկ էլ մի երկու հոգու ընդգրկում են, որ կուսակցության իմիջը բարելավվի․․․չնայած, չգիտեմ՝ ում պետք է ընդգրկել այդ ցուցակ, որ մարդիկ խաբնվեն ու հանրապետականներին ձայն տան։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը