Աշխարհ

30.11.2016 12:50


Չի բացառվում, որ Հայաստանն ու Ադրբեջանը զորակազմեր ուղարկեն Սիրիա. «Независимая Газета»

Չի բացառվում, որ Հայաստանն ու Ադրբեջանը զորակազմեր ուղարկեն Սիրիա. «Независимая Газета»

Հալեպի հյուսիսարևելյան շրջանների ազատագրումը վկայում է Ռուսաստանի գլխավորած կոալիցիոն ուժի մասին, որը գործում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի օգտին։ Այս մասին գրում է «Независимая Газета»-ն:

«Բացառված չէ, որ Սիրիայում կողմերի հաշտեցման գործին միանան Ռուսաստանի և Սիրիայի մի շարք դաշնակից երկրներ: Իրանից բացի՝ հաշտարարի դերում կհայտնվեն Եգիպտոսը, Չինաստանը, Սերբիան և ԱՊՀ մի շարք երկրներ, առաջին հերթին՝ Հայաստանն ու Ադրբեջանը»,-գրում է պարբերականը՝ հղում անելով ռուսական ռազմադիվանագիտական աղբյուրներին:

Նշվում է նաև, որ Անկարան այլևս չի վերահսկում Հալեպը: Մի շարք արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը կանգնած է ընտրության առաջ՝ կա՛մ լայնամասշտաբ պատերազմ սկսել Դամասկոսի հետ, կա՛մ խորացնել Ռուսաստանի հետ ռազմական հարաբերություններն ու մտնել նրա գլխավորած կոալիցիայի մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը