Աշխարհ

30.11.2016 13:00


ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը հետ է պահում Թրամփին Ռուսաստանի հետ մերձեցումից

ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը հետ է պահում Թրամփին Ռուսաստանի հետ մերձեցումից

ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Բրենանն ընտրված նախագահ Դոնալդ Թարմփին զգուշացրել է, որ Իրանի հետ միջուկային պայմանագրի դադարեցումը աղետալի կլինի։ Այս մասին փոխանցում է BBC–ն։

«Ես կարծում եմ, որ դա աղետալի հետևանքներ կունենա։ Դա կլինի հիմարության գագաթնակետը»,–ասել է նա։

Բրենանը նաև խորհուրդ է տվել Թրամփին զգուշորեն վերաբերվել Ռուսաստանի հետ մերձեցմանը։

«Ես կարծում եմ, որ Թրամփն ու նոր վարչակազմը պետք է զգուշանան ռուսական խոստումներից»,–հայտրարել է ԿՀՎ ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը