Աշխարհ

30.11.2016 12:35


Բելառուսում սկսել են քննարկել նախագահի լիազորությունների երկարաձգման հարցը

Բելառուսում սկսել են քննարկել նախագահի լիազորությունների երկարաձգման հարցը

Բելառուսում սկսել են քննարկել նախագահի լիազորությունների երկարաձգման հարցը։ Նախաձեռնությունը պատկանում է Բելառուսի լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը:

«Независимая Газета»-ի փոխանցմամբ՝ երկրի ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան հավանության է արժանացրել նորարարությունը. ԿԸՀ հանձնաժողովը կարծում է, որ 5-7 տարի նախագահական ժամկետի երկարաձգումը կնպաստի «հասարակության կայունությանը» և նոր ընտրությունների ծախսերի տնտեսմանը:

Առաջարկվում է Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու հարցով հանրաքվեն 2018 թվականին անցկացնել:

Փորձագետները կարծում են, որ խոսքը նախագահի իշխանությունը նոր մեթոդներով երկարաձգելու մասին է: Նախագահին ընտրելու իրավունքը կարող է տրամադրվել խորհրդարանին:

Որոշ դիտորդներ ենթադրում են, որ Լուկաշենկոյին արդեն «անհարմար» է վեցերորդ անգամ ընտրվել նույն սցենարով, և նա կա՛մ փնտրելու է իշխանության պահպանման նոր ձև, կա՛մ այն վստահելու է արժանի փոխանորդի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը