Աշխարհ

30.11.2016 12:13


Ադրբեջանում նախագահին սոցցանցերում վիրավորելու համար քրեական պատասխանատվության կենթարկեն

Ադրբեջանում նախագահին սոցցանցերում վիրավորելու համար քրեական պատասխանատվության կենթարկեն

Այսուհետև Ադրբեջանի նախագահին սոցցանցերում վիրավորելու համար քրեական պատասխանավության կենթարկվեն։ Համապատասխան օրինագիծն ընդունվել է միլի մեջլիսի լիագումար նիստի ժամանակ: Այս մասին հայտնում է APA–ն։

«Երկրի ղեկավարի արժանապատվությունն անարգելու կամ նվաստացնելու փորձը տեղեկատվական համացանցային տիրույթում կհանգեցնի քրեական պատասխանատվության», - հայտնում է գործակալությունը:

Նշվում է, որ այդ առաջարկով հանդես է եկել երկրի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը:

Նմանատիպ արարքի համար նախատեսվում է 500-1000 մանաթի չափով տուգանք կամ 2 տարվա ազատազրկում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը