Աշխարհ

30.11.2016 11:15


Էրդողանը խոստովանել է, որ «Եփրատի վահան» գործողության նպատակն Ասադին իշխանազրկելն է

Էրդողանը խոստովանել է, որ «Եփրատի վահան» գործողության նպատակն Ասադին իշխանազրկելն է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողության գլխավոր նպատակը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանազրկելն է: «Onedio»–ի փոխանցմամբ՝ թուրք առաջնորդը նման հայտարարություն է արել Ստամբուլում իր ելույթի ժամանակ։

Էրդողանը նաև մեղադրանքներ է հնչեցրել ՄԱԿ-ի հասցեին՝ կապված սիրիական ճգնաժամի հետ:

«Սիրիայում արդեն 1 մլն մարդ է մահացել: Մինչև հիմա շարունակում են զոհեր լինել: Որտե՞ղ է ՄԱԿ-ը, ի՞նչ է անում: Իրաքում կար, հիմա նորից չկա: Մենք համբերեցինք, համբերեցինք, բայց, ի վերջո, չդիմացանք և ստիպված Սիրիայի Ազատ բանակի հետ մտանք Սիրիա»,- ասել է Էրդողանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը