Աշխարհ

30.11.2016 10:52


Հարավային Կորեայում բավականաչափ ձայն է հավաքվել Պակ Կին Խեին իմպիչմենթ հայտարարելու համար

Հարավային Կորեայում բավականաչափ ձայն է հավաքվել Պակ Կին Խեին իմպիչմենթ հայտարարելու համար

Հարավային Կորեայում հավաքել են նախագահի իմպիչմենթի համար անհրաժեշտ թվով ստորագրությունները։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստին»։

Իշխող «Սենուրի» կուսակցության պատգամավորների մի մասը հայտարարել է, որ բավականաչափ ձայն է հավաքվել Պակ Կին Խեին իմպիչմենթ հայտարարելու համար։

Խմբի առաջնորդները կարծում են, որ նախագահն ինքը պետք է հայտարարի հրաժարականի ժամկետի մասին։

«Դրա համար ամենահարմար ժամանակն ապրիլի վերջն է»,- նշել են գործիչները:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահի իմպիչմենթի գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է խորհրդարանի 300 պատգամավորից 200-ի համաձայնությունը: Սակայն առանց իշխող կուսակցության 28 պատգամավորի համաձայնության՝ նման որոշում չի կարող ընդունվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը