Բոշին էշ չեկավ, հայ ժողովրդին էլ՝ մտավորականություն
Բոշին էշ չեկավ, հայ ժողովրդին էլ՝ մտավորականություն (բացառությունները չհաշված): «Ես միշտ իշխող կուսակցությանը հավատում եմ, որովհետև ինչ-որ բան անելու հնարավորություն ունի»,-ասում է Ռոբերտ Ամիրխանյանը: Մի երկու տարի հետո հարգարժան կոմպոզիտորը 80 տարեկան է դառնում: Սա ի՞նչ քծնանք է՝ չեմ հասկանում: Էն Սովետի անտեր գուլագներում քա՜նի-քա՜նի կոմպոզիտոր ու երաժիշտ ոջլոտեցին, քնեցին ու զարթնեցին՝ բերաններում լիքը ոջիլ՝ կյանքի ամենադառը մրուրը խմեցին ու մեռան....Բայց նրանցից ոչ ոքի մտքով չանցավ գոնե կես բերան գովերգել իշխանությունը, ինչի շնորհիվ կարող էր կյանքը փրկել... Իսկ անկախ Հայաստանում քծնանքի, ստրկամտության, պալատին խոնարհվելու ցուցքը վերջ չունի...
Բոշին էշ չեկավ, հայ ժողովրդին էլ՝ մտավորականություն
Բոշին էշ չեկավ, հայ ժողովրդին էլ՝ մտավորականություն (բացառությունները չհաշված):
«Ես միշտ իշխող կուսակցությանը հավատում եմ, որովհետև ինչ-որ բան անելու հնարավորություն ունի»,-ասում է Ռոբերտ Ամիրխանյանը:
Մի երկու տարի հետո հարգարժան կոմպոզիտորը 80 տարեկան է դառնում: Սա ի՞նչ քծնանք է՝ չեմ հասկանում:
Էն Սովետի անտեր գուլագներում քա՜նի-քա՜նի կոմպոզիտոր ու երաժիշտ ոջլոտեցին, քնեցին ու զարթնեցին՝ բերաններում լիքը ոջիլ՝ կյանքի ամենադառը մրուրը խմեցին ու մեռան....Բայց նրանցից ոչ ոքի մտքով չանցավ գոնե կես բերան գովերգել իշխանությունը, ինչի շնորհիվ կարող էր կյանքը փրկել...
Իսկ անկախ Հայաստանում քծնանքի, ստրկամտության, պալատին խոնարհվելու ցուցքը վերջ չունի...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից