ՀՀԿ-ի որոշելու հարցը չէ՝ Մաքսային ենք գնում, թե Եվրամիություն
Գալիք ընտրություններին որոշիչ է լինելու արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը, այսինքն՝ ով է արևմտամետ, ով՝ ռուսամետ: Սրա համար անհանգստանում է Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ հասարակությունը պետք է հասկանա, թե ում է ձայն տալու՝ մի ուժի, որն ուզում է՝ Հայաստանը գնա ՆԱՏՕ, ԵՄ, թե մի ուժի, որը կարծում է, որ Հայաստանը պիտի գնա ՀԱՊԿ, այնտեղ իր հարաբերությունները խորացնի:
Իրականում մեզ համար այսօր առաջին խնդիրն է ուժերի մոտեցումները երկրի տնտեսության զարգացման տեսլականների, այս խայտառակ վիճակից դուրս գալու ճանապարհը ցույց տալը: Եվ ժողովուրն էլ ում տեսնի, ում կվստահի իր քվեն, նրան էլ կընտրի, բայց հաստատ ոչ Հանրապետականներին:
Հետո, ինչ վերաբերում է Մաքսային միությանը, թե մեկ գիշերում չի որոշվել այն, ապա պետք է ասեմ՝ հարգելի՛ Շարմազանով, հեքիաթներ հորինելու ժանրը ձեզ մոտ փայլուն է ստացվում: Սկսած Տիգրան Սարգսյանից, ով պնդում էր՝ Մաքսային միություն մտնելն անիմաստ է, քանի որ ընդհանուր սահմաններ չունենք, վերջացրած մանր-մունր չինովնիկներով՝ Եվրամիություն էիք քարոզում: Հետո էլ ի՞նչ է նշանակում՝ ՀՀԿ-ում փակ քննարկում ենք անցկացրել՝ որոշելու՝ Մաքսային ենք գնում, թե Եվրամիություն: Գոնե սա ՀՀԿ-ի որոշելու հարցը չէ, այն էլ՝ փակ ու գաղտնի: Դա էլ պետք է հանրաքվեով որոշել:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից