Երվանդ Բոզոյան. «Հայաստանում քաղաքական լուրջ վերնախավն այդպես էլ չկայացավ»
Հայաստանում վերջին 20-25 տարիներին արվեց ամեն բան, որպեսզի կուսակցությունները չկայանան և անհրաժեշտ ռեսուրսներ չունենալու պատճառով զբաղվեն մուրացկանությամբ` մղվելով չքավորության դաշտ: «NewsBook»-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այն հայտարարությանը, թե ֆինանսական խնդիրներ ունեցող ընդդիմադիր ուժերը չպետք է փողեր մուրան` կուսակցական գործունեությամբ զբաղվելու համար:
«Կուսակցությունների այսօրինակ վիճակը փաստում է, որ Հայաստանում քաղաքական լուրջ վերնախավն այդպես էլ չկայացավ: Չկայացավ քաղաքական վերնախավ, որը կունենար պետական մտածողություն և գիտակցություն առ այն, որ ինքը պետք է պետություն ստեղծի, այլ ոչ` նեղ անձնական շահեր սպասարկի»,- նկատեց մեր զրուցակիցը:
Երվանդ Բոզոյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք ճիշտ չէր լինի, եթե ստեղծվեր պետական որևէ կառույց, որն էլ ֆինանսական դժվարություններ ունեցող քաղաքական ուժերին կօգներ հոգալ կուսակցական ծախսերը: Վերջինս ի պատասխան ընդգծեց` արժեհամակարգերի խարխլումն, ի վերջո, բերում է նրան, որ քաղաքական թատերաբեմ են դուրս գալիս քաղաքական մինչև իսկ պարզունակ մտածողություն չունեցող անհատներ: Քաղաքագետի համոզմամբ` տվյալ անձանց հեղինակություն են դարձնում լրագրողները, այն պարագայում, երբ քաղաքական գործիչ կոչվածները հազիվհազ կիսագրագետ կերպով ինչ-որ բաներ են բարբաջում:
«Չեմ ուզում կենտրոնանալ կոնկրետ հայտարարության վրա, սակայն որոշ մարդիկ, առանց ամոթ զգալու, մենտորական տոնով բոլորին դասեր են տալիս: Սա խայտառակություն է: Մենք մտածում էինք, որ բրեժնևյան Խորհրդային միությունից հետո նորանկախ Հայաստանում դժվար թե նույնպիսի մթնոլորտ ձևավորվի, սակայն ականատես ենք լինում դեժավյուի: Ասվածի վկայությունն օրեր առաջ կայացած Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարն էր, որն այնքան նման էր ԽՄԿԿ-ին»,-ամփոփեց Երվանդ Բոզոյանը:

Մանրամասները՝ «NewsBook»–ում։