Է. Վարդանյան. «Խմբակցություններից դուրս գալու կամ հեռացվելու հարցը հակասում է ներկայիս ընտրական գաղափարախոսությանը»
Նոյեմբերի 29–ին Ազգային ժողովի նիստի ընթացքում «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման շրջանակներում ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանն անդրադառնալով խմբակցություններից հեռացվելու և դուրս գալու հարցին՝ նշել է, որ այդպիսով խախտվում է քաղաքացու կամարտահայտման իրավունքը, և փոփոխվում է ժողովրդի կամարտահայտման արդյունքում ձևավորված քաղաքական կոնյունկտուրան, հատկապես այն դեպքում, երբ ընտրական համակարգը որդեգրել է բաց համամասնական ցուցակներով ընտրություններ անցկացնելու տարբերակը։
–Հակասություն է առաջանում ընտրական գաղափարախոսության հետ,–ընդգծել է Է. Վարդանյանը։
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը պատասխանել է, որ իրենք փորձել ենք իրացնել սահմանադրական նորմը.
–Եթե խմբակցությունը պետք է ունենա, ենթադրենք, 10 պատգամավոր, ովքեր որևէ գաղափար, ծրագիր, թեզ առաջ քաշելով՝ հանրությունից ստացել են վստահության քվե, որպես ներկայացուցչական մարմին եկել են Ազգային Ժողով, սակայն կարող են երկու տարի անց իրենց կուսակցության գաղափարից լրիվ այլ ուղղությամբ գնալ առաջ, ապա նույն խմբակցությունում մնալը դառնում է քննարկման հարց։ Երբ պատգամավորը խմբակցությունից դուրս է գալիս, պետք է հասկանա, որ կշեռքի մյուս նժարին դրված են իր մի շարք իրավունքները՝ որպես պատգամավոր։ Եթե նա չկարողանա Ազգային ժողովի ամբողջ գործիքակազմից օգտվել, ապա չի կարող լիարժեք իրականացնել իր պարտականությունները։ Մենք ընդամենը սահմանել ենք՝ եթե սպիտակ եք, ապա սպիտակ եք, եթե սև, ուրեմն սև։ Չլինի այնպես, որ խմբակցությունում ուղղակի մնացել են և օգտվում են,–հավելել է Հովհաննես Սահակյանը։
Էլինար Վարդանյանի այն դիտարկմանը, որ ստացվում է՝ եթե ոմանց հեռացնում են խմբակցությունից, կամ նրանք դուրս են գալիս,ապա դառնում են բալաստ Ազգային Ժողովի աշխատանքների համար, Հովհաննես Սահակյանը պատասխանել է.
–Ցանկացած պատգամավոր կուսակցության ցուցակով է գալիս Ազգային ժողով։ Ինչ–ինչ պատճառներով՝ որոշ պատգամավորներ գնում են և սկսում են այլ գործառույթ և դրսևորում ցուցաբերել՝ կուսակցության գաղափարից դուրս։ Եթե տվյալ պատգամավորը մեր շարքերում է, բայց քվեարկում է մեր բերած նախագծին դեմ, ապա ո՞րն է մեր խմբակցությունում մնալու իմաստը։

7or.am