Աշխարհ

29.11.2016 14:15


Կիմ Չեն Ընը Ֆիդել Կաստրոյի մահից հետո այցելել է Կուբայի դեսպանատուն

Կիմ Չեն Ընը Ֆիդել Կաստրոյի մահից հետո այցելել է Կուբայի դեսպանատուն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահից հետո այցելել է Փհենյանում Կուբայի դեսպանատուն։ Այս մասին հայտնում է «Ռենհապը».

Նշվում է, որ այցն իրականացվել է Կաստրոյի մահվան առնչությամբ երկրում հայտարարված եռօրյա սգի շրջանակներում։

Կիմ Չեն Ընը Կաստրոյին անվանել է հյուսիսկորեացիների մոտ ընկերն ու բարեկամը։

Դեսպանատանն Ընը գրառում է թողել ցավակցությունների գրքում. «Մենք զգում ենք մեծ ընկերոջ, մեր մեծ զինակցի կորստյան ցավը»։

Հիշեցնենք՝ 1960–ին երկու երկիրն էլ դարձավ սոցիալիստական։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը