Աշխարհ

29.11.2016 12:54


Ավիավթարի ենթարկված բրազիլացի ֆուտբոլիստների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել

Ավիավթարի ենթարկված բրազիլացի ֆուտբոլիստների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել

Համացանցում արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի ադամների մասնակցությամբ տեսանյութ ավիավթարից առաջ։ Դրանում ակումբը գրանցվում է Բոլիվիայի օդանավակայանում։

Տեսանյութում պատկերված է՝ ինչպես են ֆուտբոլիստներն անձնագրային ստուգում անցնում Հարավամերիկյան գավաթի խաղարկության եզրափակիչ խաղից առաջ։ Նրանք պետք է մրցեին կոլումբիական «Ատլետիկո Նասիոնալի» հետ։

Հիշեցնենք՝ օդանավի կործանման վարկածներ են նշվում եղանակային վատ պայմանները և վառելիքի անբավարարությունը։

Վերջին տվյալներով՝ ավիավթարից փրկվել է 13 մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը