Աշխարհ

29.11.2016 12:30


Վալերի Բուայեն խոստովանել է, որ միշտ հայկական խաչ է կրում (տեսանյութ)

Վալերի Բուայեն խոստովանել է, որ միշտ հայկական խաչ է կրում (տեսանյութ)

Ֆրանսիայում աջերի և կենտրոնամետների փրայմերիզում հաղթած Ֆրանսուա Ֆիյոնի մամուլի քարտուղար Վալերի Բուայեն «France 2»–ի լուրերի թողարկման ժամանակ եթեր է դուրս եկել հայկական խաչով շղթայով, ինչը համացանցում բուռն արձագանք է առաջացրել: Այս մասին գրում է «Le Figaro»–ն։

Ֆրանսիայի օրենսդրության համաձայն՝ կրոնական խորհրդանիշերի հրապարակային ցուցադրությունն արգելվում է:

Համացանցի բազմաթիվ օգտատերեր Ազգային ժողովի պատգամավորին մեղադրել են հանրապետության օրենքներն ու աշխարհիկ պետության կանոնները խախտելու մեջ:

Ավելի ուշ Բուայեն մեկնաբանել է հայկական խաչի հետ կապված իրավիճակը։

«Ես երբեք չեմ հանում իմ «խաչքարը»: Այն միշտ ինձ հետ է. երբ ես քնում եմ և երբ լվացվում եմ: Կարող եք տեսնել իմ լուսանկարներում. ամենուր խաչով եմ: Չեմ կարծում, որ պետք է այդ առիթով որևէ մեկնաբանություն անել: Խաչը ճնշման խորհրդանիշ չէ, այլ հակառակը»,- նշել է Բալերի Բուայեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը