Աշխարհ

29.11.2016 10:49


Լուկաշենկոյին «Հեյդար Ալիև» շքանշան են շնորհել Ադրբեջանում (տեսանյութ)

Լուկաշենկոյին «Հեյդար Ալիև» շքանշան են շնորհել Ադրբեջանում (տեսանյութ)

2-օրյա այցով Ադրբեջանում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բաքվում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ արժանացել է «Հեյդար Ալիև» շքանշանին: Այն Բելառուսի ղեկավարին է հանձնել նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը:

ԱՊԱ–ի փոխանցմամբ՝ շքանշանը շնորհվել է Բելառուսի և Ադրբեջանի միջև բարեկամության և համագործակցության զարգացման գործում ունեցած հատուկ ավանդի համար:

«Բելառուսը պատրաստ է Սդրբեջանի հետ երկարաժամկետ համագործակցել նավթային ոլորտում։ Դուք կարող եք մեզ վրա հույս դնել՝ որպես ամենամոտ ընկերոջ»,–ասել է Լուկաշենկոն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը