Աշխարհ

29.11.2016 11:40


Մերձմոսկվայում տաքսու վարորդը թունավորել է ուղևորներին մանդարինով և թողել նրանց գերեզմանոցում (տեսանյութ)

Մերձմոսկվայում տաքսու վարորդը թունավորել է ուղևորներին մանդարինով և թողել նրանց գերեզմանոցում (տեսանյութ)

Մերձմոսկվայում ոստիկանները ձերբակալել են անօրինական տաքսու վարորդի՝ ուղևորներին կողոպտելու կասկածանքով։ Տղամարդը թունավորել է իր պատվիրատուներին քնաբերով և թողել գերեզմանոցում։ Այս մասին հայտնում է «ntv.ru»–ն։

Ուղևորներին տեղափոխելու ընթացքում վարորդը նրանց առաջարկել է ալկոհոլ կամ մանդարին, որոնց մեջ նախապես ավելացրած է եղել բժշկական պրեպարատ՝ քնաբեր ազդեցությամբ։ Երբ ուղևորները քնել են, նա վերցրել է նրանց փողերը, բանկային քարտերը և թանկարժեք իրերը, որից հետո տարել է նրանց Օբուխովո գյուղում գտնվող գերեզմանոց և թողել անգիտակից վիճակում։

Ինչպես հաղորդել է ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, կասկածյալը եղել է 51 տարեկան, ծնունդով՝ Ռոստովի մարզից։ Հայտնի է, որ 2 հոգի մահացել է, իսկ պատճառած ընդհանուր նյութական վնասը կազմել է ավելի քան 700 հազար ռուբլի։

Հարուցվել է քրեական գործ «Ավազակություն» հոդվածով։ Հետաքննությունը շարունակվում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը