Աշխարհ

29.11.2016 10:20


Քադիրովն արձագանքել է Միխայիլ Գալուստյանի նմանակմանը (տեսանյութ)

Քադիրովն արձագանքել է Միխայիլ Գալուստյանի նմանակմանը (տեսանյութ)

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը կիսվել է Միխայիլ Գալուստյանի ելույթից ստացած իր տպավորություններով, ով նմանակել էր չեչեն առաջնորդին ՈւՀԱ–ի հոբելյանական երեկոյի ժամանակ։

«Եվ ահա, ելքը գտա՝ բացակայելով՝ ներկա գտնվել։ Մենք Միխայիլ Գալուստյանի հետ 2 փորձ ենք արել, հանդերձանքն ենք ընտրել, 2–3 ժեստ ենք սովորել։ Առոգանության հետ ամեն ինչ կարգին էր. այդ հարցում նա վարպետ է։ Ասել էի նրան, որ չստիպի հանդիսատեսին լարվել՝ փորձելով գուշակել, թե ում է նմանակում (կատակում եմ)»,–գրել է Քադիրովն «Instagram»–ի իր էջում։

ՈւՀԱ–ի հոբելյանական համերգի ժամանակ, որը հեռարձակվել էր նոյեմբերի 27–ին, Միխայիլ Գալուստյանը նմանակել էր Քադիրովին՝ բեմում շնորհավորելով Ալեքսանդր Մասլյակովին՝ հաղորդման 55–ամյակի կապակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը