Աշխարհ

29.11.2016 09:46


Կոլումբիայի տարածքում 81 մարդ տեղափոխող ինքնաթիռ է ընկել (լուսանկար, լրացվում է)

Կոլումբիայի տարածքում 81 մարդ տեղափոխող ինքնաթիռ է ընկել (լուսանկար, լրացվում է)

Կոլումբիայում 72 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է վթարվել։ Այս մասին հայտնում է «The Washington Post»–ը։

Օդանավը Բոլիվիայից Մեդելին օդանավակայան էր թռչում։

Տեղական ԶԼՄ–ի տվյալներով՝ ինքնաթիռում էր նաև «Շապեկոենսե» բրազիլական ֆուտբոլային ակումբը։ Նախնական տեղեկատվությամբ՝ օդանավում ակումբի 27 ֆուտբոլիստ կար, ինչպես նաև՝ լրագրողներ։

Ակումբը խաղալու էր Հարավամերիկյան գավաթի խաղարկության եզրափակչում՝ կոլումբիական «Ատլետիկո Նասիոնալի» հետ։

Առայժմ պարզ չէ՝ կա՞ն արդյոք փրկվածներ։

***

Վթարի վայր ժամանած կոլումբիական իշխանությունները հաղորդել են կենդանի մնացածների մասին։ Այս մասին հայտնում է տեղական ԶԼՄ–ն։

Սակայն փրկվածների հստակ թիվն առայժմ չի նշվում։

Իշխանությունները նաև հաստատել են բրազիլական ֆուտբոլայի ակումբի ներկայությունն ինքնաթիռում։

***

Կոլումբիական «Լա Սեխա» հոսպիտալից հաղորդել են 5 փրկվածի մասին։

Տեղական իշխանությունները նշել են, որ ինքնաթիռում 81 մարդ է եղել՝ 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ։

***

Նախնական տվյալներով՝ օդանավի հրամանատարը Մեդելինի ավիակարգավարներին հայտնել է վառելիքի անբավարարության մասին։ Վայրէջքի հրաման է տրվել, սակայն ինքնաթիռն այդպես էլ չի կարողացել իրագործել այն։

Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են 6 փրկվածի մասին։


***

«360 Radio Colombia»–ի տվյալներով՝ փրկվել է 13 մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը