Կարծիք

29.11.2016 00:00


Ա՛յ այսպիսի մտային «հիգեյնայով» մարդիկ մինչ օրս լցվում են էդ կառույցի մեջ

Ա՛յ այսպիսի մտային «հիգեյնայով» մարդիկ մինչ օրս լցվում են էդ կառույցի մեջ

-Մա'մ, ընկեր Սոֆիկն էսօր ասաց՝ էրեխեք, ձեր «հիգեյնային» նայեք, ես էլ ուղղեցի ու ասացի՝ «հիգեյնա» չի, «հիգիենա» է: Ընկեր Սոֆիկն էլ ասաց՝ պա՛հ, հլը սրան նայի,-մի օր մանկապարտեզից տուն բերելիս օրվա անցուդարձը պատմեց 5 տարեկան աղջիկս:
Հաջորդ օրը գնացի մանկապարտեզ, տեսնեմ՝ դաստիարակչուհի ընկեր Սոֆիկը նախընտրական եռուզեռի մեջ է, ՀՀԿ-ի «զնաչոկը» հանդիսավոր փակցրել է կրծքավանդակին ու ցուցակների վրա է «աշխատում», թե որ ուղղությամբ պետք է գնա, որ հասցնի օրվա ընթացքում «պլանը կատարել» (ընտրակաշառք բաժանելու մասով, էլի):
Հարցրի.
- Բառը սխալ եք ասել, երեխան էլ ձեզ ուղղել է, ինչո՞ւ եք քամահրանքով պատասխանել:
- Էդ ո՞րն ա, ի՞նչ քամա...էդ ի՞նչ ա նշանակում,-զարմացած աչքերը չռեց ինձ վրա ընկեր Սոֆիկը:
-Եթե «քամահրանք» բառն էլ չգիտեք, ուրեմն ասեմ՝ ձեր մտածելու օրգանը ոնց որ ուրիշ տեղում է գտնվում,-ասացի նրան, որը մի կերպ աչքը կտրեց ցուցակներից ու ապուշի հայացքով նայեց ինձ:
Ա՛յ այսպիսի մտային «հիգեյնայով» մարդիկ մինչ օրս լցվում են էդ կառույցի մեջ:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը