Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ դաշինքով մասնակցելու դեպքում ընդդիմության շանսերը բարձր են
Կառավարության անդամների և վարչապետի` Հանրապետական կուսակցությանն անդամագրվելն, ըստ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, որևէ փոփոխություն չի նշանակում: Նա կարծում է, որ դրանից երկրի համար որևէ դրական քայլ չի կատարվի:
«Ուզում է՝ Հանրապետական դառնայի´ն, չդառնայի´ն, դրանից ո´չերկրի առջև ծառացած խնդիրներն էին լուծվելու ոչ էլ նրանց չդառնալով էին լուծվելու: Ի սկզբանե, ակնհայտ է, որ նրանք եկել են ընդամենը Հանրապետականի դեմքը մի փոքր պարզեցնելու և նախընտրական շոուի շրջանակում է լինելու գործունեությունը»,- «Zham.am»-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:
Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին` Մարտիրոսյանն ասաց, որ «Ժառանգությունը» դեռ հստակ չի որոշել, բայց կմասնակցի:
«Ամենայն հավանականությամբ, կմասնակցի, իհարկե, վերջնական որոշումը համագումարի ընթացքում կլինի, բայց, ամենայն հավանականությամբ, կմասնակցի»,-ասաց նա: Ինչ վերաբերում է մասնակցության ձևաչափին, ապա նախընտրելին լայն կոնսոլիդացիան է, եթե ոչ միայնակ:
Դաշինքով մասնակցելու դեպքում նա ընդդիմության շանսերը բարձր է գնահատում:
«Եթե դաշինքով մասնակցեն, իշխանություններին այլ բան չի մնա, քան գնալ լայնածավալ կեղծիքների, ինչպես սահմանադրական փոփոխությունների ժամանակ էր, որովհետև օրինական ճանապարհով Հանրապետականը չի կարող որևէ ձևով վերարտադրվել. ուզում է դաշինքներով լինի, թե միայնակ»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ դաշինքով մասնակցելու դեպքում ընդդիմության շանսերը բարձր են
Կառավարության անդամների և վարչապետի` Հանրապետական կուսակցությանն անդամագրվելն, ըստ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, որևէ փոփոխություն չի նշանակում: Նա կարծում է, որ դրանից երկրի համար որևէ դրական քայլ չի կատարվի:
«Ուզում է՝ Հանրապետական դառնայի´ն, չդառնայի´ն, դրանից ո´չերկրի առջև ծառացած խնդիրներն էին լուծվելու ոչ էլ նրանց չդառնալով էին լուծվելու: Ի սկզբանե, ակնհայտ է, որ նրանք եկել են ընդամենը Հանրապետականի դեմքը մի փոքր պարզեցնելու և նախընտրական շոուի շրջանակում է լինելու գործունեությունը»,- «Zham.am»-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:
Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին` Մարտիրոսյանն ասաց, որ «Ժառանգությունը» դեռ հստակ չի որոշել, բայց կմասնակցի:
«Ամենայն հավանականությամբ, կմասնակցի, իհարկե, վերջնական որոշումը համագումարի ընթացքում կլինի, բայց, ամենայն հավանականությամբ, կմասնակցի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է մասնակցության ձևաչափին, ապա նախընտրելին լայն կոնսոլիդացիան է, եթե ոչ միայնակ:
Դաշինքով մասնակցելու դեպքում նա ընդդիմության շանսերը բարձր է գնահատում:
«Եթե դաշինքով մասնակցեն, իշխանություններին այլ բան չի մնա, քան գնալ լայնածավալ կեղծիքների, ինչպես սահմանադրական փոփոխությունների ժամանակ էր, որովհետև օրինական ճանապարհով Հանրապետականը չի կարող որևէ ձևով վերարտադրվել. ուզում է դաշինքներով լինի, թե միայնակ»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Աղբյուրը՝ «Zham.am»