«Կուսակցությունների մասին» օրենքը փոխվում է (տեսանյութ)
ՀՀ ԱԺ–ում քննարկվում է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, որ եթե գործող օրենքով կուսակցության հիմադիր համագումարի ժամանակ պարտադիր է համարվում 200 պատվիրակի ներկայությունը, իսկ 6 ամսում կուսակցականների թիվը պետք է հասնի 2000-ի, ապա նոր նախագծով առաջարկվում է հիմնադիր համագումարի ժամանակ ունենալ 100 պատվիրակ, իսկ գրանցման պահին լինի 1000 անդամ:
–Գրանցումը կարող է լինել համագումարից ամենաուշը 6 ամիս անց,-հավելել է Ա.Հովհաննիսյանը։
«Կուսակցությունների մասին» գործող օրենքով տարածքային ստորաբաժանումներ պետք է ստեղծվեն ՀՀ ամբողջ տարածքով, իսկ առաջարկվող փոփոխությամբ՝ տարածքային ստորաբաժանումներ պետք է ունենալ կամ Երևան քաղաքում, կամ ՀՀ մարզերի առնվազն 1/3-ում, կամ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի առնվազն 1/3-ում։
Համագումարի անցկացման պարբերականությունն էլ լինելու է 2 տարին մեկ անգամ։
Ա.Հովհաննիսյանը նաև նշել է, որ այս պահին գրացված կուսակցությունները 79-ն են:

7or.am