Քաղաքական

28.11.2016 12:21


Աշոտյանը չի բացառել, որ 2018–ից հետո Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ

Աշոտյանը չի բացառել, որ 2018–ից հետո Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ

Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է հարցին՝ արդյոք 2018թ.-ից հետո Սերժ Սարգսյա՞նն է դառնալու ՀՀ վարչապետ:

–Անգելա Մերկելը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ մտադիր է 4–րդ անգամ ընտրվել. ոչ մի հակասահմանադրական, հակաքաղաքագիտական բան չկա: Եթե ինչ-որ մի բան կարելի է, գլոբալ առումով ենք խոսում, նկատի չունեմ միայն Անգելա Մերկելին կամ Սերժ Սարգսյանին, կարելի է բոլորին,-նշել է Աշոտյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում Կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը։

Սարգսյանը, սակայն, չէր հստակեցրել, թե 2018թ.-ից հետո ով է լինելու վարչապետի ՀՀԿ-ի թեկնածուն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը