Աշխարհ

28.11.2016 11:40


Ըստ Դուտերտեի՝ Օբաման խելքը թռցրել է

Ըստ Դուտերտեի՝ Օբաման խելքը թռցրել է

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն RT–ի հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունների կողմից իր երկրին ուղղված ցանկացած նկատողություն ձևակերպվում է որպես պայման։

«Ամեն անգամ՝ այժմ և նախկինում, երբ Միացյալ Նահանգները քննադատաբար է արտահայտվում մեր հասցեին կամ նկատողություն է անում մեզ, դա ձևակերպում է իբրև պայման. «Եթե դուք չանեք այս կամ այն, կամ եթե դուք այ այսպես վարվեք, իսկ դա մեզ դուր չգա, մենք կդադարեցնենք ձեզ ցույց տրվող աջակցությունը»,–նշել է Ֆիլիպինների նախագահը՝ հավելելով, որ այդպես է լինում ամեն անգամ, նաև՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ շփվելիս։

«Այդ մարդն ինձ սպառնում է դատական հետապնդումով։ Նա, հավանաբար, խելքը թռցրել է»,–ասել է Դուտերտեն։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո Դուտերտեն հայտարարել էր, որ պատրաստ է այդ երկրի հետ հարաբերությունների վերականգնմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը