Աշխարհ

28.11.2016 11:10


Թրամփն ու Օբաման արդեն ավելի քան 30 ժամ զրուցել են

Թրամփն ու Օբաման արդեն ավելի քան 30 ժամ զրուցել են

ԱՄՆ նորըտիր նախագահ Դոնալդ Թրամփը պարբերաբար խոհրդատվության համար դիմում է երկրի ներկայիս առաջնորդ Բարաք Օբամային: Այս մասին, CNN-ի փոխանցմամբ, հայտնել է Թրամփի օգնական Քելիեն Քոնվեյը։

«Թրամփի՝ ընտրություններում հաղթելուց ի վեր՝ նրանք խոսել են շուրջ 30 ժամ: Նրանք կանոնավոր կերպով շփվում են տարբեր թեմաների շուրջ»,- ասել է Քոնվեյը:

Վերջինը նաև նկատել է՝ չնայած տարբեր տեսակետներին՝ Թրամփին դուր է գալիս Օբամայի հետ խոսելը:

«Նրանք լավ են գործակցում: Շատ բաների շուրջ տարաձայնություններ ունեն. դա չի փոխվի»,- հավելել է Քոնվեյը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը