Աշխարհ

28.11.2016 10:50


Գերմանիայի նախագահն առաջարկել է դադարեցնել եվրաինտեգրումը

Գերմանիայի նախագահն առաջարկել է դադարեցնել եվրաինտեգրումը

Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը հայտարարել է, որ եվրաինտեգրումն ընթացել է բավական արագ տեմպերով, և Եվրախորհրդին հարկավոր է դադար վերցնել ու մտածել նոր սկզբունքների զարգացման հետագա ուղիների մասին։ Քաղաքական գործիչը նման միտք է հայտնել «Die Welt»–ի հետ զրույցում։

«Մենք պետք է դադար վերցնենք և մտածենք՝ ինչ նպատակներ ունենք մեր առաջ, և ինչ տեմպերով պետք է առաջ գնանք»,–ընդգծել է Գաուկը։

ԳԴՀ նախագահի կարծիքով ԵՄ հիմնական նպատակը ներկայումս միության ամրապնդումը պետք է լինի, և ԵՄ ղեկավարությունը պետք է համոզի Եվրամիությունում ապրող բնակչությանը, որ միացյալ Եվրոպան ամուր հենված է ազատության, ժողովրդավարության, խաղաղության և իրավունքի գերակայության արժեքների վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը