Հալեպի 1500 բնակչի հաջողվել է լքել քաղաքի արևելյան շրջանները
Հալեպի 1500 բնակչի հաջողվել է լքել քաղաքի արևելյան օկուպացված շրջանները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած ահաբեկչական խմբավորումները Հալեպի արևելյան թաղամասերում պահում են հազարավոր խաղաղ բնակիչների և ճնշում գործադրում մարդասիրական միջանցքներով հեռանալու նրանց ցանկացած փորձի վրա, նշված մարդկանց, այնուհանդերձ, հաջողվել է փախչել։ Նշվում է, որ զինվորականները դիմավորում են խաղաղ բնակիչներին այդ թաղամասում և ուղարկում նրանց անվտանգ վայրեր։
«Այդ ընտանիքները կարողացել են լքել Հալեպի արևելյան շրջանները՝ օգտվելով Մասակին-Հանանո թաղամասում սիրիական բանակի և դաշնակից կազմավորումների հարձակումից։ Նահանգում համապատասխան կետերը պատրաստ են ընդունել նրանց և ապահովել բնակության համար անհրաժեշտ ամեն ինչով»,-նշում է գործակալությունը։

7or.am