Քերրին շտապում է համաձայնության գալ ՌԴ հետ նախքան Թրամփի երդմնակալությունը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մինչ պաշտոնից հեռանալը խելահեղորեն աշխատում է պայմանավորվածություն ձեռք բերել Ռուսաստանի հետ սիրիական Հալեպի պաշարման դադարեցման հարցով: Այս մասին հայտնում է «The Washington Post»-ի սյունակագիր Ջոշ Ռոջինը:
Նրա խոսքերով՝ Քերրին հաշվի է առնում ոչ միայն այն բանի գիտակցումը, թե ինչ հումանիտար ճգնաժամի մեջ է գտնվում Հալեպը, այլ նաև այն հավանականությունը, որ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը կկնքի «մեկ այլ բնույթի պայմանագիր Մոսկվայի հետ», որի շրջանակներում ԱՄՆ-ը կդադարի աջակցել սիրիական ընդդիմությանը, ինչն էլ Վաշինգտոնին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հետ մեկ կողմում կդնի:
Ռոջինն ընդգծել է, որ ներկայումս քննարկվում է միայն Հալեպի հարցով համաձայնությունը, որին պատրաստվում են ներառել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Քաթարը, Թուրքիան և Իրանը:

7or.am