Աշխարհ

28.11.2016 10:20


Բոլիվիայի նախագահը քննադատել է Թրամփին Ֆիդել Կաստրոյին բռնապետ անվանելու համար

Բոլիվիայի նախագահը քննադատել է Թրամփին Ֆիդել Կաստրոյին բռնապետ անվանելու համար

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը քննադատել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյին դաժան բռնապետ անվանելու համար։ Այս մասին հայտնում է «Hispan TV»–ն։

«Համարյա ողջ աշխարհը սգում է, իր հարգանքի տուրքն է մատուցում հանգուցյալ Կաստրոյին, իսկ ԱՄՆ նորընտիր նախագահը մի խումբ մարդկանց հետ տոնում է»,–նշել է Մորալեսը։

Բոլիվիացի նախագահի կարծիքով «ֆաշիզմը մեծ ցինիզմով տոնում է Ֆիդելի մահը»։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Կաստրոն դաժան բռնապետ էր, որը տանջել է իր ժողովրդին մոտ 3 տասնամյակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը