Կարծիք

28.11.2016 08:18


Գիտնականներն ու տերտերները վրա պրծան, սրբեցին մինչև վերջին փշուրը

Գիտնականներն ու տերտերները վրա պրծան, սրբեցին մինչև վերջին փշուրը

Մի 15 տարի առաջ Օշականի դպրատանն էին հավաքվել ակադեմիական, բուհական գիտական մտքի «տիտանները»՝ Վարդանանց պատերազմի չեմ հիշում՝ որ ամյակին նվիրված գիտաժողովին մասնակցելու համար:
Ափալ-թափալ զեկուցումները կարդացին, որ շուտ վրա հասներ բանկետի պահը:
Խաշլամա-խորովածով մի ճոխ սեղան գցեցին, ու էս գիտնականներն ու տերտերները վրա պրծան, սրբեցին մինչև վերջին փշուրը: Ոնց որ սովից փախած: Բանկետի սեղանը կես ժամում «հրթիռահրետակոծության» ենթարկեցին, կուշտ կերան, զկրտացին ու գոհ հեռացան...
Նայեցի ու մտածեցի՝ ահա թե ինչպիսին է լինում բարոյական հաղթանակը...
Նրանց մեծ մասը շատ արագ անդամագրվեց ՀՀԿ-ին ու մինչև հիմա շարունակում է աշխատություններ, գրքեր հրատարակել Վարդանանց պատերազմի բարոյական հաղթանակի մասին՝ «արծարծելով այդ բարոյական հաղթանակի այս կամ այն ասպեկտը»:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը