Նրանք, ովքեր «օնլայն» չեն դիտել-լսել Սերժ Սարգսյանի համագումարային ելույթը և ստիպված են եղել տեքստը կարդալ, այդ մարդկանց պետք է մրցանակ տալ: Այն էլ՝ պատկառելի գումարով պարգևատրելու ձևով: Այդքան սուտ ու կեղծիք ընթերցելն ու «մարսելը» սխրանքին հավասարազոր աշխատանք են, ինչի համար պետք է շարքային քաղաքացուն պարգևատրել:
Ըստ Սերժ Սարգսյանի՝ պարզվում է՝ մեր երկրի տնտեսությունն առաջանցիկ տեմպերով զարգացել է՝ արձանագրելով աննախադեպ աճ, ինչին չի կարողացել հասնել երկրագնդի վրա գոյություն ունեցող պետությունների մեծ մասը:
Ըստ Սերժ Սարգսյանի՝ պարզվում է՝ անցած տարիներին այնքան են բարձրացել աշխատավարձերն ու թոշակները, որ ՀՀ քաղաքացիներն ավելի պահանջկոտ են դարձել՝ պարտադրելով իշխանությանն ավելի ու ավելի բարձրացնել իրենց բարեկեցության մակարդակը: Շատ երախտամոռ է Հայաստանի բնակչությունը, որը շարունակ ձգտում է կյանքից հետ չմնալ, ապրել ավելի լավ, օգտվել բոլոր բարիքներից, ձեռք բերել ամեն ինչ, կուտակել ու վայելել: Բայց դե, խեղճ իշխանությունը, Կառավարությունը միանգամից բոլորին չեն կարող «էլիտար կյանք» նվիրել: Սակայն ամեն ինչ անում են, որպեսզի հասցնեն բավարարել ՀՀ քաղաքացիների բոլոր պահանջմունքները:
Ըստ Սերժ Սարգսյանի՝ եթե համաշխարհային ֆինանսական ճգնաժամը չլիներ, ապա հիմա յուրաքանչյուր քաղաքացի երկուսի փոխարեն կունենար չորս հատ Ջիպ, երկուսի փոխարեն կունենար չորս հատ տուն և մեկ-երկուսի փոխարեն կունենար լիքը բիզնեսներ, և այդպես շարունակ: Այնպես որ, հրաշալի ենք ապրում, ուղղակի «խասյաթ» ենք դարձրել միշտ փնթփնթալն ու դժգոհելը: Ու քանի որ տնտեսական աճով «տվել տամա ենք խփել», դրա համար էլ ՀՀԿ-ի միակ ու անզուգական լիդերն ավելորդ համարեց խոսել գործազրկության ծավալների մասին: Ավելին՝ ողջ ելույթում գոնե մի տեղ չարտաբերեց «արտագաղթ» բառը: Դե, նման բաներ գոյություն չունեն. ո՞նց խոսեր այդ խնդիրների մասին: Դե, ախր, շատ լավ ենք ապրում. ո՞նց կարող են մարդիկ թողնել ու հեռանալ ՀՀԿ-ի և նրա ղեկավարի սարքած երկիր դրախտավայրից: Մի քիչ տրանսֆերտներն են քչացել, բայց դե, ոչինչ, փոխարենը հեսա բոլ-բոլ ընտրակաշառք կբաժանեն, ու այդ բացը կլրացվի: Մանավանդ որ ընտրություններն էլ անբիծ են լինելու: Խոստանում է Սերժ Սարգսյանը:
Բացի այդ էլ, այնպիսի մի շռնդալից գաղափար են առաջ քաշել ու լծվելու են դրա իրականացմանը, որ առանց այդ էլ լավ ապրող ժողովուրդը կարող է երջանկությունից թռչկոտել: «Ապահով Հայաստանն» այլևս իրողություն է: Հիմա բոլորս տոգորվելու ենք «Ուժեղ Հայաստան» ազգային գաղափարով, և այդ նպատակին հասնելու համար իշխանությունը ջանք չի խնայելու: Հատկապես երբ ՀՀԿ ղեկավարը վստահ է՝ այդ գաղափարը միավորելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին:
Մի խոսքով, դռները բացվում են, և նոր հեքիաթ է սկսվում:
ՀՀԿ-ի սարքած երկիր դրախտավայրը

Կիմա Եղիազարյան