Նայեցի Սերժ Սարգսյանի ելույթը ԽՄԿԿ․․․կներեք, ՀՀԿ համագումարին և հերթական անգամ համոզվեցի, որ մեր և նրա իրականությունների միջև կապ չկա․ դրանք լիովին տարբեր են։ Ըստ Սերժ Սարգսյանի՝ միլիարդավոր դոլարների արտաքին պարտքը մեզ օգնեց կայունացնել ֆինանսական շուկան, չնայած որ դա այդքան էլ այդպես չէ։
Բացի այդ, ֆինանսական շուկայի կայունությունը պետք է արտահայտվի նաև տնտեսության իրական սեկտորի վրա, այն պետք է հաստատուն քայլերով զարգանա, իսկ մեզ մոտ միայն անցած տարի 10 հազարից ավելի ձեռնարկություն է փակվել․․․Ինչևէ, շատ վտանգավոր է, երբ երկրի առաջին դեմքը ապրում է վիրտուալ իրականության մեջ։
Սերժ Սարգսյանի և մեր իրականության միջև կապ չկա

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից