ՀՀԿ այսօրվա համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ թե՛ «առաջ», թե՛ «հետո» Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ Հայաստանը և Արցախը պատերազմ սկսելու պատճառ չունեն, և դաէ մեր և Ադրբեջանի մոտեցումների ամենաէական տարբերությունը:
Նաև նշել է՝ բանակցությունները հաջողությամբ պսակելու համար անհրաժեշտ է, որ կողմերը բանակցեն բարեխղճորեն, սակայն ոչ պակաս կարևոր է, որ կողմերը նաև հստակ և իրատեսորեն գնահատեն ուժերի առկա հավասարակշռությունը։
–Ապրիլյան իրադարձություններն ապացուցեցին, որ Բաքվում իրատեսության հետ կապված լուրջ խնդիրներ կան: Դա ակնհայտ է հենց իրենց հրապարակային հռետորաբանությունից: Փաստն այն է, որ մեր բանակը լուծեց իր առջև դրված ռազմական խնդիրը՝ լինելով պաշտպանվող կողմ: Ադրբեջանը, հանկարծակի նախահարձակ լինելով, իր ռազմաքաղաքական խնդիրները լուծել չկարողացավ: Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական ու արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այս հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում չի կարող գտնել,–ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով.
–Ադրբեջանի ղեկավարությունը շատ է սիրում բառային աճպարարություն անել: Մեկ խոսում է այն մասին, որ համանախագահող երկրներն իրեն ստիպում են ճանաչել ԼՂՀ անկախությունը, մեկ էլ նույնպիսի առոգանությամբ պնդում է, թե միջազգային հանրությունը լիովին կիսում է իրենց դիրքորոշումը: Համաձայնեք՝ սա շատ տարօրինակ «հետևողականություն» է։ Մենք հստակ գնահատում ենք տարածաշրջանում եղած ուժերի հավասարակշռությունը: Մենք Բաքուն գրավելու և կապիտուլյացիա պարտադրելու ռազմաքաղաքական խնդիր չենք հետապնդում: Սակայն նաև շատ լավ գնահատում ենք, թե ինչ տեսակի անդառնալի կորուստ կարող ենք հասցնել հակառակորդին: Կարծում եմ՝ ավելի մանրամասնելու կարիքը չկա: Մենք չենք մտնելու սպառազինությունների մրցավազքի մեջ: Դրանում որևէ իմաստ չենք տեսնում: Դրա փոխարեն մենք լավ պատկերացնում ենք մեր Զինված ուժերի առջև դրված խնդիրները: Մեր ռեսուրսները լիովին բավարարում են այդ խնդիրները լուծելու համար: Որևէ զենք և սպառազինություն ինքնին չի կարող լուծել մարտական գործողության ելքը:Մարդը՝ զինվորը, տակավին մնում է զինված ուժերի առանցքային միավորը: Մեր ջանքերի հսկայական բաժինը պետք է ուղղված լինի Զինված ուժերի անձնակազմի բարոյակամային հատկանիշների, մասնագիտական հմտությունների, մարտավարական ունակությունների կատարելագործմանը:
Սարգսյանը հիշեցրել է, որ 1992-94 թվականների մեր հաղթանակների մեջ պակաս դեր չուներ նաև այն փաստը, որ Ադրբեջանի ներքին քաղաքական դաշտում քաոս էր տիրում.
–Սա կարևոր դաս է, որ երբեք չպետք է մոռանանք։ Եվ սա որևէ կերպ չի էլ նսեմացնում մեր զինվորների, մեր սպաների, մեր ժողովրդի խիզախությունը: Հայաստանի զինված ուժերը պետք է լինեն աշխարհում լավագույններից մեկը: Դրա համար մենք ունենք ամենակարևոր նախադրյալը՝ անփոխարինելի հարստությունը, որ մեր խրոխտ զինվորներն ու սպաներն են: Ժամկետային ծառայության զինվորները մեր երկրի ապագան են, նրանք մեր ապագա նախարարներն ու վարչապետներն են, մեր գիտնականներն ու գործարարները, մեր դեսպաններն ու մարզպետները: Բանակային փորձառություն՝ գումարած բարձրագույն և որակյալ կրթություն. սա մեր վաղվա հասարակությունն է, որ ձևավորվում է արդեն այսօր՝ բոլորիս աչքի առաջ: Հայ մտավորականության մի նոր ու հզոր շերտ է ձևավորվել մեզանում, ինչը նախկինում չկար: Այդ շերտը մեր սպայակազմն է, որը դառնում է մեր էլիտայի արժանավոր հատվածը:
Սերժ Սարգսյան. «Մենք Բաքուն գրավելու և կապիտուլյացիա պարտադրելու ռազմաքաղաքական խնդիր չենք հետապնդում»
ՀՀԿ այսօրվա համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ թե՛ «առաջ», թե՛ «հետո» Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ Հայաստանը և Արցախը պատերազմ սկսելու պատճառ չունեն, և դա է մեր և Ադրբեջանի մոտեցումների ամենաէական տարբերությունը:
Նաև նշել է՝ բանակցությունները հաջողությամբ պսակելու համար անհրաժեշտ է, որ կողմերը բանակցեն բարեխղճորեն, սակայն ոչ պակաս կարևոր է, որ կողմերը նաև հստակ և իրատեսորեն գնահատեն ուժերի առկա հավասարակշռությունը։
–Ապրիլյան իրադարձություններն ապացուցեցին, որ Բաքվում իրատեսության հետ կապված լուրջ խնդիրներ կան: Դա ակնհայտ է հենց իրենց հրապարակային հռետորաբանությունից: Փաստն այն է, որ մեր բանակը լուծեց իր առջև դրված ռազմական խնդիրը՝ լինելով պաշտպանվող կողմ: Ադրբեջանը, հանկարծակի նախահարձակ լինելով, իր ռազմաքաղաքական խնդիրները լուծել չկարողացավ: Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական ու արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այս հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում չի կարող գտնել,–ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով.
–Ադրբեջանի ղեկավարությունը շատ է սիրում բառային աճպարարություն անել: Մեկ խոսում է այն մասին, որ համանախագահող երկրներն իրեն ստիպում են ճանաչել ԼՂՀ անկախությունը, մեկ էլ նույնպիսի առոգանությամբ պնդում է, թե միջազգային հանրությունը լիովին կիսում է իրենց դիրքորոշումը: Համաձայնեք՝ սա շատ տարօրինակ «հետևողականություն» է։ Մենք հստակ գնահատում ենք տարածաշրջանում եղած ուժերի հավասարակշռությունը: Մենք Բաքուն գրավելու և կապիտուլյացիա պարտադրելու ռազմաքաղաքական խնդիր չենք հետապնդում: Սակայն նաև շատ լավ գնահատում ենք, թե ինչ տեսակի անդառնալի կորուստ կարող ենք հասցնել հակառակորդին: Կարծում եմ՝ ավելի մանրամասնելու կարիքը չկա: Մենք չենք մտնելու սպառազինությունների մրցավազքի մեջ: Դրանում որևէ իմաստ չենք տեսնում: Դրա փոխարեն մենք լավ պատկերացնում ենք մեր Զինված ուժերի առջև դրված խնդիրները: Մեր ռեսուրսները լիովին բավարարում են այդ խնդիրները լուծելու համար: Որևէ զենք և սպառազինություն ինքնին չի կարող լուծել մարտական գործողության ելքը: Մարդը՝ զինվորը, տակավին մնում է զինված ուժերի առանցքային միավորը: Մեր ջանքերի հսկայական բաժինը պետք է ուղղված լինի Զինված ուժերի անձնակազմի բարոյակամային հատկանիշների, մասնագիտական հմտությունների, մարտավարական ունակությունների կատարելագործմանը:

7or.am