Աշխարհ

26.11.2016 20:45


Հատուկ ծառայություններն ուզում են հարկ վարձակալել «Trump Tower»–ում՝ Թրամփի ընտանիքին հսկելու համար

Հատուկ ծառայություններն ուզում են հարկ վարձակալել «Trump Tower»–ում՝ Թրամփի ընտանիքին հսկելու համար

ԱՄՆ հատուկ ծառայություններն ուզում են հարկ վարձակալել Նյու Յորքի «Trump Tower»–ում, որպեսզի հսկեն նորընտիր նախագահին ու նրա ընտանիքին։ Նրանք մտադիր են այնտեղ շուրջօրյա հրամանատարական կետ հիմնել։ Այս մասին հայտնում է CNN–ը՝ գաղտնի ծառայությունում իր աղբյուրին հղումով։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Թրամփի ընտանիքին շուրջօրյա հսկելու համար ծառայության ավելի քան 100 աշխատակից է հարկավոր։ Շենքի անվտանգության համար պատասխանատու է լինելու Նյու Յորքի ոստիկանությունը։ «Trump Tower»–ը հսկող ոստիկանների թիվը կարող է հասնել 300–ի։

Սակայն լրատվամիջոցի զրուցակիցը նշել է՝ այդ թվերը կարող են փոփոխվել, եթե Թրամփը որոշի իր ընտանիքի հետ Սպիտակ տանն ապրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը