Քաղաքական

26.11.2016 11:38


Սերժ Սարգսյան. «Գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում մեր Կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը»

Սերժ Սարգսյան. «Գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում մեր Կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը»

–Գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում մեր Կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը,–այս մասին այսօր հրավիրված ՀՀԿ 16–րդ համագումարի ժամանակ հայտարարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի տնտեսության, այսպես ասած, իմունիտետը շատ է փոխվել այս տարիների ընթացքում։

Սերժ Սարգսյանը դժգոհել է հրապարակային գործունեություն իրականացնող այն ՀՀԿ–ականներից, ովքեր անզգույշ են իրենց հանրային խոսքում և հարվածում են կուսակցության հեղինակությանը։

–ՀՀԿ–ն աչք ծակող խնդիրներ ունի հրապարակային գործունեություն իրականացնող կուսակցականների հետ՝ հանրային խոսքի հանդեպ զգուշության առումով: Անշուշտ, վերջին տարիներին շատ է հղկվել ՀՀԿ-ականների խոսքի ոճն ու բովանդակությունը: Փոխել ենք շատ տարածված խոսելաձևը, քամահրական ու վիրավորական պատասխանելը ընդդիմախոսներին, ուժի դիրքերից հանդես գալը, ծաղրելը և այլն: Բոլոր այս տիպի երևույթները նվազել են, չտեսնել դա արդար չէ: Բայց չի կարելի չնկատել, որ մեր գործընկերները ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետում հրապարակայնորեն չկշռադատված մտքեր, որոնք սխալ ազդակներ են տանում դեպի հասարակություն, աղավաղում են քաղաքականությունն ու հարվածում կուսակցության հեղինակությանը: Պետք է ընդունեն բոլորը, որ ցանկացած հրապարակային խոսք տնային աշխատանք է պահանջում. անցել են ամենագետների ժամանակները: Ապագան աշխատասեր և յուրաքանչյուր մտքի վրա ջանք թափող գործիչներինն է: Այս մասով առանձին մարմին կստեղծենք կուսակցությունում, որտեղ ծնվող նոր գաղափարները պարբերաբար հասու կդառնան բոլոր կուսակցականների համար,–ասել է Սերժ Սարգսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը