Կարծիք

25.11.2016 23:37


Եթե «Համախմբման» դեմ արշավ են սկսել, ուրեմն վախենում են

Եթե «Համախմբման» դեմ արշավ են սկսել, ուրեմն վախենում են

Տխրահռչակ թերթերից մեկն այսօր մի կեղտոտ հոդված էր հրապարակել՝ ապատեղեկատվություն տարածելով «Համախմբում» կուսակցության և Վարդան Օսկանյանի մասին։ Գրել էին, թե, իբր, ինչ-որ անհայտ անձինք սոցիոլոգիական «ոչ հրապարակային» հարցում էին արել ու պարզել, որ «Համախմբումը» ունի 0,1 տոկոս ձայն և այդ պատճառով չի մասնակցելու ԱԺ ընտրություններին։ Եվ քանի որ հայտնի շրջանակները քիչ են վճարում այդ թերթի գրչակներին, նրանք էլ չեն աշխատում նյութերի վրա։ Եվ նույն այդ նյութում գրել էին, որ «Համախմբումն» այդ «հարցման» արդյունքով ունի նույնքան քվե, որքան և վերջերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ։

Սկսենք սկզբից։ Նախ՝ այդ ի՞նչ «ոչ հրապարակային հարցումներ» են։ Ո՞վ է դա արել, ի՞նչ գումարով, ո՞րտեղ և ո՞ւմ պատվերով։ Նյութը գրողը գոնե մոտավոր պատկերացնո՞ւմ է, թե սոցիոլոգիական նման հարցում անցկացնելն ինչ արժե։ Ձեր չեղած կայքն այդ գումարով կարելի է մի տարի պահել։

Երկրորդ։ Ինքներդ ձեզ հակասում եք. «Առաջիկա համապետական ընտրություններում իրենց հնարավորությունները չեն տարբերվում ՏԻՄ ընտրությունների ժամանակ Գյումրիի ու Վանաձորի արձանագրած արդյունքներից»,-եթե նույնիսկ դա այդպես է, ապա «Համախմբումն» առնվազն 5-6 տոկոս ունի, այդքան էին պաշտոնական տվյալներով հավաքել։ Իսկ դա քիչ չէ, և, իհարկե, «Համախմբումն» իրականում շատ ավելի մեծ քվե ունի, իսկ եթե դուք արշավ եք սկսել այս կուսակցության դեմ, ուրեմն իշխանությունները մտավախություն ունեն։

Երրորդ։ Վարդան Օսկանյանը եկել այդ թերթի խմբագրությունո՞ւմ է «հայտարարել» այդ մասին։ Ամոթ է ուղղակի։ Եվ սրա համար այդ մարդիկ փող են ստանում, անունն էլ դնում, թե «աշխատանքի» են գնում, «գործ» անում։ Պատվիրատուն էլ իրեն «քաղաքական գործիչ» է համարում։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը