Արդեն որերորդ անգամ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է. «Անկուսակցական գործիչների ժամանակաշրջանը մնում է անցյալում. եթե որևէ մեկն ուզում է զբաղվել քաղաքականությամբ և ունենալ լուրջ դերակատարում, ապա պետք է լինի կուսակցական»։
Եվ ոչ ոք նրան հարց չի տալիս՝ իսկ ի՞նչ է՝ նման հոդվա՞ծ է ամրագրվել նոր Սահմանադրության մեջ, և մենք տեղյակ չենք:
Այսօր ակամա քաղաքականությամբ է զբաղվում ողջ ժողովուրդը: Ցանկանա թե ոչ, ստիպված է «զբաղվել», քանի որ նույն ժողովուրդն իրականացվող ներքին քաղաքականության զոհն է ու պարզապես ճզմվում է իշխանության կողմից վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության ծանր, թրթուրավոր անիվների տակ:
Ժողովրդի՝ քաղաքականությամբ զբաղվելու ձևը բողոքն ու ընդվզումն են, պայքարն ու դիմադրությունը, անեծքն ու հայհոյանքն առ իշխանություն: Ասված է. «Եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզանով»:
Եվ ժողովուրդն այս իմաստով քաղաքականացված է, քանզի բոլոր քաղաքական որոշումների անմիջական օբյեկտն է և իր վրա է կրում այդ որոշումների տրամաբանական և ոչ տրամաբանական ողջ բեռը (հիմնականում անտրամանաբական են այդ որոշումները): Բայց ժողովուրդը կամ նրա զգալի հատվածը կուսակցական դառնալու ցանկություն չունի: Առավելագույնը կարող է համակրել այս կամ այն ուժին և ընտրությունների ժամանակ քվեարկել այն կուսակցության օգտին, որին հավատում է: Նույն այդ ժողովրդի միջից են գործիչներ ծնվում և կայանում:
Որտեղի՞ց մոգոնվեց այդ թեզը, թե եկել են կուսակցականացվելու ժամանակները: Եթե նման բան է բստրվում, ապա դա նշանակում է, որ ինքը իշխող ուժն իրեն անվստահ է զգում և չունի այն հզորությունը, ինչի մասին միֆը տարիներ շարունակ «ռասկրուտկա են անում» ՀՀԿ վերնախավի անդամները:
Ուշագրավն այն է, որ անցած տարիներին ՀՀԿ ղեկավարի ելույթներում հաճախ շեշտադրվող քաղաքացիական ակտիվիստների, քաղաքացիական հասարակության կայացման մասին թեզերը հիմա, փաստորեն, դառնում են առ ոչինչ: Փաստորեն, «պետպատվերով» քաղակտիվիստների գործունեությունը խրախուսող Սերժ Սարգսյանը, որի համար չափազանց կարևոր էր խնդիրների չքաղաքականացումը, կեղծում էր:
Անցած տարիներին նույն իշխող ուժին հիացնում էին ձեռնասուն քաղակտիվիստները, որոնք տարբեր խավերին վերաբերող խնդիրները չէին քաղաքականացնում: Եթե հանկարծ մի «սրիվ» էր լինում, ակտիվի «գլավարը» վռազ գոռում էր՝ «Պետք չէ քաղաքականացնել»: Ու իշխանությունն ուրախությունից մեռնում էր, համարյա ծափահարում էր «պայքարող, ակտիվ նոր սերնդին»: Բա հիմա Բաղրամյան 26-ի ծնած քաղակտիվիստներին, զարմանազան քաղաքացիական նախաձեռնություններին ի՞նչ են անելու: Հիմա էլ ասելու են՝ «դավայ, քաղաքականացրե՛ք և կուսակցականացրե՛ք խնդիրները»: Այո՞: Կամ էլ էս «սուրուն» լցնելու են ՀՀԿ-ի մեջ՝ «էդ վաղ էր, որ քաղաքացիական էիք, հիմա պԸտի դառնաք քաղաքական, կուսակցական գործիչ» պահանջ-հանձնարարականի շրջանակներում:
ՀՀԿ-ն «պարԾիայի» է վերածվել

Կիմա Եղիազարյան