Կարծիք

25.11.2016 13:45


«Համախմբումը» միանշանակ մասնակցելու է 2017-ի ԱԺ ընտրություններին (տեսանյութ)

«Համախմբումը» միանշանակ մասնակցելու է 2017-ի ԱԺ ընտրություններին (տեսանյութ)

Այսօր առավոտյան թերթերից մեկը տեղեկություն էր հրապարակել այն մասին, թե, իբր, «Համախմբում» կուսակցությունը, որոշակի հանգամանքներից ելնելով, չի մասնակցելու ԱԺ ընտրություններին։ Հավանական պատճառներից մեկը, թե ինչու, ըստ թերթի, «Համախմբումը» չի մասնակցի ընտրություններին, հանդիսացել է այն, թե, իբր, ինչ-որ հարցումների արդյունքում կուսակցությունը քիչ տոկոս է հավաքել, դրա հետ մեկտեղ էլ՝ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն, իբր թե, ինչ-որ տեղ ասել է, որ կուսակցությունն, այնուամենայնիվ, չի մասնակցի ընտրություններին։

Շատ երկար խոսել սրա մասին պետք չէ, պետք է ուղղակի դիտել տեսանյութը, որտեղ թե՛ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը և թե՛ կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը ասում են, որ «Համախմբումը» մասնակցելու է ԱԺ ընտրություններին։ Սա, ըստ էության, պատասխան է նյութի բովանդակությանը։

Իսկ ինչ վերաբերում է ինչ-որ անհայտ հարցումներին, ես կարծում եմ, որ ԱԺ ընտրություններից առաջ ընդդիմությունը պետք է ունենա նաև այլընտրանքային հարցումներ իրականացնող կառույց և պետք է հրապարակի այդ կառույցի հարցումների իրական արդյունքները, որպեսզի հանրությունն իմանա, թե ինչպիսին է ռեալ պատկերը։ Եթե դա լինի, ոչ մի թերթ չի կարողանա իր ստահոդ լուրերով կեղծիք տարածել։

Ամփոփեմ՝ «Համախմբումը» միանշանակ մասնակցելու է 2017-ի ԱԺ ընտրություններին, ինչի մասին առաջին հերթին վկայում է կուսակցության նախագահի դիրքորոշումը, որը նա հրապարակայնորեն արտահայտել է իր վերջին ասուլիսի ժամանակ։ Մնացած խոսակցություններն անիմաստ են։

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը